«Олимп», ռուս հիփ հոփ կատարող Տիմատիի հինգերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2016 թվականի ապրիլի 27-ին` իր սեփական Black Star լեյբլի կողմից։ Մայիսի 27-ին մեկնարկել է ալբոմի համանուն շրջագայությունը։ 2016 թվականի հուլիսի 22-ին Մոսկվայում՝ Օլիմպիսկի մարզական համալիրում կայացել է եզրափակիչ մեծ համերգը։ Ալբոմում հնչում են համատեղ երգեր, որոնք Տիմատին կատարել է Եգոր Կրիդի, Մոտի, Գրիգորի Լեպսի, Վերա Բրեժնևայի, Սկրուդջիյի, A-Studio-ի և այլոց հետ համատեղ[3]։
The Flow պորտալի իր գրախոսականում Լեշ Գորբաշն ասում է, որ Տիմատիի կամ Ջիգանի նման երաժիշտները իրենց կատարած հիփ հոփ ժանրը սահմանում են որպես փոփ ռեփ[2]։ Տիմատին համեմատելով Բաստայի և «25/17» խմբի հետ՝ Գորբաշը նշում է, որ վերջինս կարողանում է բարձրացնել հասարակ մարդկանց տրամադրությունները, որը թույլ է տալիս նրանց արձագանք գտնել ունկնդիրների մոտ, իսկ Տիմատին միայն ինչ-որ առանձին տարրեր է պատճենում[2]։ Լյոշա Գորբաշը դրական է արտահայտվում երաժշտական ուղեկցության որակի մասին, որը ստեղծվել է Diamond Style բիթմեյքերների թիմի հետ համատեղ՝ արդի արևմտյան ռեփի բոլոր կանոններով, սակայն այդ ամենի հետ մեկտեղ նշում է նյութի միատարրությունը[2]։ Ընդհանուր առմամբ Գորբաշը ալբոմը բնութագրում է որպես՝ «անցածի կրկնություն, հիպերտրոֆացված կոնյունկտուրա և պատվիրված գովազդ»[2]։